ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ամերիկացի գիտնականները հերքել են կորոնավիրուսի միֆերից մեկը

Ամերիկացի գիտնականները հերքել են կորոնավիրուսի միֆերից մեկը
31.03.2020 | 16:15

ԱՄՆ գիտնականները հերքել են տեղեկությունները, որ սուր շնչառական հիվանդություն տարածները չեն կարող վարակվել կորոնավիրուսով, ասվում է Ստենդֆորդի համալսարանի հետազոտության մեջ: Ըստ նախնական հետազոտությունների, COVID-19-ով վարակված յուրաքանչյուր հինգերորդը վարակվում է այլ վիրուսներով: Հետազոտության շրջանակներում նաեւ պարզվել է, որ սուր շնչառական վիրուսի ախտանշաններ ունեցողներից 10 հոգուց մոտավորապես 1-ը նույնպես վարակվում է նոր տիպի կորոնավիրուսով:
Ստացված արդյունքները հերքում են կարծիքը, որ մարդիկ չեն կարող վարակվել COVID-19- ով, եթե արդեն ունեն մեկ այլ տեսակի վիրուսային շնչառական հիվանդություն:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ