ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանում արգելվել է ալկոհոլի վաճառքը

Վրաստանում արգելվել է ալկոհոլի վաճառքը
31.03.2020 | 23:00

Ալկոհոլի վաճառքի ընդհանուր արգելք է մտցվել Վրաստանում մինչև արտակարգ դրության ավարտը, որը ուժի մեջ է մինչև ապրիլի 21-ը: «Արտակարգ դրության ժամանակաշրջանում արգելվում է ալկոհոլային խմիչքներ և գարեջուր, գինի և այլ ոգելից խմիչքներ վաճառող օբյեկտների շահագործումը», – ասվում է որոշման մեջ: Մարտի 31-ից ապրիլի 21-ը Վրաստանը համընդհանուր կարանտին է հայտարարել։

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ