ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտին. Ռուսաստանում ոչ աշխատանքային ռեժիմը կերկարաձգվի մինչև ապրիլի 30-ը

Պուտին. Ռուսաստանում ոչ աշխատանքային ռեժիմը կերկարաձգվի մինչև ապրիլի 30-ը
02.04.2020 | 22:21

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է ժողովրդին՝ տեղեկացնելու, որ ոչ աշխատանքային ռեժիմը կերկարաձգվի մինչև ապրիլի 30-ը՝ աշխատավարձերի պահպանումով: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 3 500, 771-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում: Զոհերի թիվը հասել է 30-ի, վարակվածների մեծամասնությունը՝ 2 475 հոգի, Մոսկվայում է:

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ