ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կորոնավիրուսից Նյու Յորքում 1867 մարդ է մահացել

Կորոնավիրուսից Նյու Յորքում 1867 մարդ է մահացել
04.04.2020 | 15:23

Նյու Յորքում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը մոտենում է 2000-ի, հայտնել է քաղաքապետարանի կայքը: Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսը հաստատվել է 56 289 մարդու մոտ, որից 11739-ը հոսպիտալացվել են, 1867 մարդ մահացել է: Օրվա ընթացքում վարակի դեպքերի թիվն աճել է 6,5 հազարով, 305 մարդ դարձել է COVID-19-ի զոհ:Նյու Յորքը ԱՄՆ-ում կորոնավիրուսային համաճարակի էպիկենտրոնն է:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ