ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ում մեկ օրում 25,5 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով

ԱՄՆ-ում մեկ օրում 25,5 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով
06.04.2020 | 14:21

ԱՄՆ-ում 1,147 մարդ է մահացել կորոնավիրուսից մեկ օրում, իսկ 25,544 հոգի վարակվել է: CNN- ի փոխանցմամբ ՝ Ջոնս Հոփկինսի համալսարանի գնահատականով ՝ ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19 և 9 643 մահվան դեպք, առնվազն 337 620 մարդ վարակված է: Նոր վարակների և մահացությունների թիվը ապրիլի 5-ին, ավելի ցածր էր, քան շաբաթ օրը, երբ երկրում գրանցվել էր համաճարակի սկզբից ամենաբարձր ցուցանիշները՝ 34 123 նոր վարակ և 1 344 մահ:

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ