ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 188-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 188-ի
06.04.2020 | 14:23

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 188-ի՝ նշվում է հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքում: Իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն մինչև ապրիլի 21-ը և մտցրել են ընդհանուր կարանտին, պարետային ժամ՝ առավոտյան 9-ից երեկոյան ժամը 6-ը: «Կա 188 վարակի հաստատված դեպք, 36-ն ապաքինվել է, 2-ը՝ մահացել, 5056 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 386-ը՝ հսկողության տակ», - ասվում է կայքում։

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ