ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք
07.04.2020 | 15:03

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ում մոտ 10 օր առաջ կորոնովիրուս էր ախտորոշվել, տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, հաղորդում է BBC-ն: 55-ամյա առաջնորդը հիվանդանոցում է երեկվանից, կառավարությունը հաղորդել էր, որ նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նախազգուշական ստուգումներ է անցնում` հնարավոր բարդություններից խուսափելու համար: Մինչ այդ` անցած ուրբաթ, Ջոնսոնն ինքը հաղորդել էր, որ մեկշաբաթյա մեկուսացումից հետո բարձր ջերմությունը դեռ չի իջնում:
Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հաղորդում` վարչապետի մոտ թոքաբորբ է զարգացել, և ինչ վիճակում է նա այս պահին: Մինչ այդ, պատասխանելով լրագրողների հարցերին, կառավարության խոսնակը չէր հերքել, բայց և չէր հաստատել, որ երեկ, տեղափոխվելով հիվանդանոց, Ջոնսոնը թթվածին է ստացել:


Ժամեր առաջ, Բորիս Ջոնսոնը հիվանդանոցից Թվիթերում գրել էր. «Տրամադրությունս լավ է, ես անմիջական կապի մեջ եմ աշխատանքային թիմի հետ, և մենք միասին շարունակում ենք պայքարը կորոնավիրուսի դեմ»: Այլ մանրամասներ վարչապետը չէր հայտնել: Առայժմ հստակ չէ` նա կարող է շարունակել պարտականությունները: Կառավարությունը նախորդ շաբաթ հայտնել էր` եթե Ջոնսոնն ի վիճակի չլինի աշխատել, նրան կփոխարինի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը, քանի որ կաբինետում մի քանի տարի է` փոխվարչապետի հաստիք չկա:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ