ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արսեն Թորոսյան. Մեր առաջարկը կառավարությանը լինելու է արտակարգ դրությունը երկարացնել

Արսեն Թորոսյան. Մեր առաջարկը կառավարությանը լինելու է արտակարգ դրությունը երկարացնել
10.04.2020 | 23:07

Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է արտակարգ դրությունը երկարացնել, իհարկե որոշումը կընդունվի` հաշվի առնելով շատ հանգամանքներ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կարծում եմ, որ արտակարգ դրության ռեժիմը շատ կարևոր է, և ըստ որոշման ընդունման հանրությանը կհայտնենք, թե ինչպիսի որոշում է ընդունվել»,- նշեց նախարարը: Հայաստանում մարտի 16-ին հայտարարվել է արտակարգ դրություն: Ըստ այդ որոշման` շարունակվելու է մինչև ապրիլի 14-ը` 17:00-ն:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ