ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինն ու Թրամփը քննարկել են նավթի գները և կորոնավիրուսը

Պուտինն ու Թրամփը քննարկել են նավթի գները և կորոնավիրուսը
11.04.2020 | 17:49

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են նավթի շուկայում տիրող իրավիճակը, հայտնում են Կրեմլից:
Նրանք քննարկել են ՕՊԵԿ+ գործարքը, նավթի արդյունահանման ենթադրվող նվազումը, մտքեր են փոխանակել կորոնավիրուսի պանդեմիայի շուրջ, այդ թվում ՝ Ռուսաստանի ձեռնարկած գործողությունների վերաբերյալ:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ