ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իտալիայում կարանտինի ժամկետը երկարաձգվել է

Իտալիայում կարանտինի ժամկետը երկարաձգվել է
11.04.2020 | 17:56

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտինը երկարաձգվում է մինչև մայիսի 3-ը, փոխանցում է Football Italia-ն։ Նա հույս է հայտնել, որ մարզիկները մայիսի 4-ից արդեն կկարողանան վերսկսել մարզումները։ Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի վերջին։

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ