ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը կարգադրել է օգնել Իտալիային

Թրամփը կարգադրել է օգնել Իտալիային
11.04.2020 | 17:58

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կորոնավիրուսի դեմ պայքարում օգնել Իտալիային՝ հաղորդում է Սպիտակ տունը։ Օգնությունը բժշկական և մարդասիրական ապրանքներ է ներառելու, դաշտային հոսպիտալների ստեղծում։
Մի քանի նախարարներ պետք է տարբեր միջոցներ ձեռնարկեն Իտալիային օգնություն ցուցաբերելու համար, այդ թվում աջակցություն տրամադրեն Իտալիայում տեղակայված ամերիկացի զինվորականներին։

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ