ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բելառուսում կորոնավիրուսից 29 մարդ է մահացել

Բելառուսում կորոնավիրուսից 29 մարդ է մահացել
13.04.2020 | 21:27

Բելառուսում 29 մարդ դարձել է կորոնավիրուսային վարակի զոհ՝ հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը: Ապրիլի 13-ի դրությամբ վարակի դեպքերի թիվը հասել է 2919-ի, մեծ մասի հիվանդությունն ընթանում է բավականին թեթև: Թոքերի արհեստական օդափոխության սարքի կարիք ունի 55 մարդ: 203 մարդ ապաքինվել է:

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ