ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կրեմլը չի ակնկալում բարելավում ռուս-ամերիկյան հարաբերություններում

Կրեմլը չի ակնկալում բարելավում ռուս-ամերիկյան հարաբերություններում
13.04.2020 | 21:30

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների մասին, հայտնում է Gazeta.ru-ի թղթակիցը: «Կրեմլը չի ակնկալում բարելավում ռուս-ամերիկյան հարաբերություններում՝ կապված Պուտինի և Թրամփի միջև շփումների ինտենսիվության աճի հետ», - ասել է նա: Ապրիլի 12-ին երկու նախագահները՝ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, հեռախոսել են՝ քննարկելով իրավիճակը նավթի շուկայում:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ