ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Bloombergը տեղեկացել է սաուդցիների կողմից Ասիայի համար նավթի գնի իջեցման, իսկ ԱՄՆ-ի համար՝ բարձրացման մասին

Bloombergը տեղեկացել է սաուդցիների կողմից Ասիայի համար նավթի գնի իջեցման, իսկ ԱՄՆ-ի համար՝ բարձրացման մասին
14.04.2020 | 21:38

Սաուդյան Արաբիան Ասիայի համար նվազեցրել է նավթի գինը, ԱՄՆ-ի համար բարձրացրել՝ հայտնում է Bloombergը՝ հղում անելով Saudi Aramco-ի փաստաթղթին:
Նավթարտադրողն ասիական շուկայում «Arab Light» ապրանքանիշի մայիսյան գինը նախորդ ամսվա համեմատ իջեցրել է մեկ բարելի դիմաց 4.4 դոլարով: ԱՄՆ-ի համար սակագները մեկ բարելի դիմաց աճել են 2.50-4.2 դոլարով:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ