ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վատիկանը երկարացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

Վատիկանը երկարացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները
14.04.2020 | 21:46

«Սուրբ աթոռը երկարաձգում է կանխարգելման միջոցառումների ժամկետը մինչև մայիսի 3-ը, որ կարողանա հակազդել COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակին»,-նշված է Վատիկանի հայտարարության մեջ: Մարտի 10-ին Վատիկանի իշխանությունները արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու որոշում էին ընդունել: Հռոմի պապի մասնակցությամբ բոլոր ծեսերը անցկացվում են առանց մեծ թվով ուխտավորների: Իրականացվում է այդ արարողությունների օնլայն հեռարձակում: Վատիկանի իշխանությունները զբոսաշրջիկների համար փակել են էքսկուրսիաները:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ