ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արայիկ Հարությունյանը ձայների ընտրվել է Արցախի նախագահ

Արայիկ Հարությունյանը ձայների ընտրվել է Արցախի նախագահ
15.04.2020 | 18:32

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ձայների 88 տոկոսով ընտրվել է հանրապետության նախագահ։ Մասիս Մայիլյանը ստացել է ընտրողների քվեների 12 տոկոսը: Արայիկ Հարությունյանը ստացել է 39 860 ձայն, Մասիս Մայիլյանը՝ 5428։ Արցախի ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47 165 ընտրող:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ