ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը հայտարարել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին

Թրամփը հայտարարել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին
15.04.2020 | 18:41

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Ես դադարեցնում եմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, քանի դեռ նրանք հետաքննում են արձագանքման սխալները և կորոնավիրուսի տարածման վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկատվության տրամադրումը»։

Նա նշել է, որ ԱՀԿ-ն ժամանակին տեղեկատվություն չի տրամադրել COVID-19-ի տարածման վերաբերյալ և ճշմարտությունը չի հասցրել համամաշխարհային հանրությանը։

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ