ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արայիկ Հարությունյան. Երբ պետք էր, Ռոբերտ Քոչարյանի համար միջնորդություն եղել է

Արայիկ Հարությունյան. Երբ պետք էր, Ռոբերտ Քոչարյանի համար միջնորդություն եղել է
15.04.2020 | 22:03

Երբ պետք էր, մենք Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրել ենք, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի ընտրություններում հաղթանակ տարած Արայիկ Հարությունյանը։


«Ազատ հայրենիք» կուսակցությունը վաղուց հայտարարությամբ հանդես է եկել, մենք դիմել էինք դատախազությանը խափանման միջոցի փոփոխության առումով, ստորագրություններ էին հավաքվել, բայց այսօր ուզում եմ հայտարարել, որ մենք երբևէ Հայաստանի արդարադատության համակարգի գործունեությունը կասկածանքի տակ չենք դրել։ Երբ պետք էր, մենք հայտարարել ենք, մեր կողմից միջնորդություն եղել է, բայց այսօր կա ՀՀ արդարադատական համակարգ ու նրանց որոշելիքն է, ես չեմ ուզում գնահատական տալ ՀՀ արդարադատական համակարգի գործունեությանը», - ասաց Արայիկ Հարությունյանը:

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ