ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիայի թեմի հոգևորականների կոչը

Ֆրանսիայի թեմի հոգևորականների կոչը
16.04.2020 | 21:47

Մեծ ցավով ընթերցեցինք Հայ Առաքելական Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհափառ Հայրապետի հասցեին այս օրերին մամուլում տեղ գտած անպատկառ արտահայտություններով համեմված հոդվածները։ Մեր սիրտը ցավ է ապրում, երբ ազգիս հովվապետի քրիստոնեկան և մարդասիրական մաղթանքները և հորդորները պետական բարձրաստիճան և որոշ այլ պաշտոնյաների կողմից ստանում են քաղաքական երանգներ և մատուցվում լայն հասարակության ուշադրությանը՝ մեկ անգամ եւս առիթ հանդիսանալով թշնամական տրամադրությունների սրացման և ավելորդ շաղակրատությունների՝ հանդեպ մեր Սրբություն Սրբոց Մայր Եկեղեցին և Հայոց Հայրապետը։


ՀՀ անկախությունից ի վեր այսպիսի սանձարձակ հարձակումների երբեք չէր ենթարկվել մեր Եկեղեցին։ Փոխարեն սիրո և հանդուրժողականության քարոզով եկած հեղափոխոխությունից ծնված գործերով Մորը հզորացնելու ջանքեր գործադրելու նվիրական նախաձեռնությունների՝ այսօր տեղի են ունենում Ծնողին լքելու և հայհոյելու՝ արդեն ծիսական երանգ ստացած և սովորական դարձած սրբապիղծ և ազգադավ դրսևորումներ։
Բազմիցս իրեն մեր Եկեղեցու զավակ հռչակած Ալեն Սիմոնյանի և մյուսներին հորդորում ենք վերագտնել հավատարիմ որդու և նվիրյալ զավակի իրենց ընթացքը և ձեռնարկել քայլեր՝ շտկելու մոլորյալի իրենց կեցվածքը։


Վստահ ենք Ալեն Սիմոնյանը և մյուսները քաջածանոթ են Սուրբ Գիրքին և մանավանդ անառակ որդու մասին ոսկե առակին։ Հորդորում ենք վերընթերցել այն ( Ղուկաս 15։11-24) և «մեղա յերկինս եւ առաջի քո» աղոթքով վերադառնալ՝ ներում ստանալու հույսով եւ ակնկալիքով։
Եկեղեցին մշտապես սիրում է և ներում է շնորհում իր զավակներին՝ շինական թե իշխանական։ Եվ պարարտ եզը պատրաստ է մորթվելու միայն հոր գիրկն ընկնելուց, ներում հայցելուց եւ ներման արժանանալուց հետո։

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ