ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիան մտադրվել է մայիսին բացել զբոսաշրջային սեզոնը

Թուրքիան մտադրվել է մայիսին բացել զբոսաշրջային սեզոնը
19.04.2020 | 13:13

Թուրքիայում զբոսաշրջային սեզոնը կարող է բացվել 2020-ի մայիսի վերջին, եթե բեկում լինի կորոնավիրուսի համավարակի ընթացքի մեջ: Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի խոսքով՝ մինչև ապրիլի վերջ – մայիսի սկզբը դա պետք է տեղի ունենա: Խոսքը դեռևս ներքին տուրիզմի մասին է:

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ