ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անի Սամսոնյանը՝ վարչապետի հայտարարությունների մասին

Անի Սամսոնյանը՝ վարչապետի հայտարարությունների մասին
21.04.2020 | 14:31

ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքում գրել է.

«Երբ կարդացի ՀՀ վարչապետի «Մեծ հիասթափության մոդելավորումը» վերնագրով տեսանյութի վերնագիրը, մտածեցի, որ վերջապես նա կանդրադառնա հարկադիր պարապուրդի մատնված և անփող քաղաքացիներին, վարձով ապրող, բայց վարձի փող չունեցող քաղաքացիներին, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող մարդկանց, օրեցօր սնանկացող մարդկանց և բոլոր նրանց, ովքեր այսօր սպասում են պետության աջակցությանը։


Բայց ես սխալվեցի։ Պարզվեց սա հերթական շանտաժի պես մի բան է։ Հիշում եք, չէ՞, ով որ դեմ էր հանրաքվեին՝ պետական դավաճան էր։ Հիմա ով համարձակվի հիասթափվել իշխանությունից, ուրեմն նա
նախկին իշխանավոր է,
նախկին իշխանության սպասարկող,
կոռուպցիոներ,
կրիմինալի ներկայացուցիչ,
իշխանությանը սպասարկող ուժեր,
արևմտամետ,
ռուսամետ,
իշխանությունից նյութական ակնկալիքներ ունեցող մարդիկ, ընկերներ և բարեկամներ,
(Եկեղեցու և Սփյուռքի անունը ամաչում եմ տալ այս կոնտեքստում):


Շարունակեք շերտավորել Հայաստանը և մոդելավորել հայերին։ Բայց վստահեցնում եմ դա ձեզ այլևս վարկանիշ չի բերում։ Երկու տարի կորցրել եք։ Եվ դա՝ ամենամաքուրը, ամենալավը, ամենաճիշտը լինելու մոլուցքի դողէրոցքից»:

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ