ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ամեն Աշոտյան. Անհապաղ պահանջում եմ պաշտոնական բացատրություն և արձագանք ՀՀ վարչապետի կողմից ՌԴ ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունների առնչությամբ

Ամեն Աշոտյան. Անհապաղ պահանջում եմ պաշտոնական բացատրություն և արձագանք ՀՀ վարչապետի կողմից ՌԴ ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունների առնչությամբ
21.04.2020 | 22:17

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությանը: Նա գրել է. ««Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա»:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, հունվարի 25, 2020, Կապան
«Есть проекты, которые в апреле прошлого года в Москве на встрече министров иностранных дел России, Армении и Азербайджана с участием сопредседателей были распространены, и они сейчас активно обсуждаются».
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, ապրիլի 21, 2020
Անհապաղ պահանջում եմ պաշտոնական բացատրություն և արձագանք ՀՀ վարչապետի կողմից ՌԴ ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունների առնչությամբ, այդ թվում՝ խնդրի կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ:
Բավ է բոլորին դնեք էշի տեղ: Այս հարցով հաստատ մի «ահավոր բազար» է հասունանում շուտով»:

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ

ր դեմ ես