ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսպանիան չեղարկում է «Սան Ֆերմին» ցլավազքի փառատոնը

Իսպանիան չեղարկում է «Սան Ֆերմին» ցլավազքի փառատոնը
21.04.2020 | 22:23

Իսպանիայի Պամպլոնա քաղաքում անցկացվող «Սան Ֆերմին» ամենամյա փառատոնն այս տարի չեղարկվել է համավարակի պատճառով՝ հայտնել է Պամպլոնայի քաղաքապետ Անա Էլիսալդեն: Փառատոնը, որն անցկացվում է 8 դար, մեկ շաբաթ է տևում և սովորաբար նշվում է հուլիսի 6-14-ը: Այս տարի կլինի պատմության մեջ հինգերորդ անգամը, երբ հանրահայտ միջոցառումը տեղի չի ունենա:

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ