ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1473

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1473
22.04.2020 | 18:27

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 72-ով՝ հասնելով 1473-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով ՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 24-ով և հասել 633-ի, թեստերի ընդհանուր թիվը 14966 է, մեկ օրում իրականացվել է 1000 թեստ: Կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 816 մարդ: Մահերի թիվը 24 է:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ