ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերգեյ Բագրատյան. Հայտնվել ենք «Տիտանիկի» երաժիշտների դերում՝ նավը խորտակվում ա, մենք նվագում ենք

Սերգեյ Բագրատյան. Հայտնվել ենք «Տիտանիկի» երաժիշտների դերում՝ նավը խորտակվում ա, մենք նվագում ենք
22.04.2020 | 22:09

Կորոնավիրուսի պանդեմիան շատ բան է խորտակելու, ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին։

«Ֆորսմաժորի ժամանակ ավարտվում են բոլոր պայմանավորվածությունները։ Տնտեսական դաշտում պայմանագրային պարտավորությունը դադարում է գոյություն ունենալ։ Այս վիճակը նման է «Տիտանիկ» ֆիլմի նավին։ Մենք չեն ուզում վնաս տանք, որ նավը խորտակվի, որովհետև մենք էլ ենք մեջը։ Մեր առաջարկների իմաստն այն է, որ նավը հնարավորինս ուշ խորտակվի, մեկ ա՝ խորտակվելու ա։ Համաշխարհային պանդեմիան շատ բան է խորտակելու: Հիմա մենք ասում ենք՝ աջ պահի, ձախ պահի, մի խփի ժայռին։ Հայտնվել ենք «Տիտանիկի» երաժիշտների դերում՝ նավը խորտակվում ա, մենք նվագում ենք։ Մեր գործը հստակ պիտի անենք։ Էս նավն էս պահին իշխանությունն ա վարում, որ ասում ես՝ «լավ չես վարում», ասում ա՝ «դուրներդ չի գալիս՝ իջեք», ո՞ւր իջնենք։ Ջուր ա, խորտակվելու ենք», - ասաց Բագրատյանը։

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ