ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 8-րդ դեպքը

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 8-րդ դեպքը
24.04.2020 | 15:22

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է: Քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից է, որ ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլի 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում: Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, երեքն արդեն ապաքինվել են:

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ