ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԺԿ. Հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ

ԵԺԿ. Հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ
24.04.2020 | 15:31

Այսօր մենք հիշում ենք 1915-ի Հայոց ցեղասպանությունը և մեր աղոթքներով ու մտքերով հայ ժողովրդի հետ ենք։ ԵԺԿ-ն հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում նահատակված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին։


Մենք հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ և այսպիսով ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտության համար։
Մենք ընդգծում ենք, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած ոճիրների ժամանակին կանխարգելումը և արդյունավետ պատժումը պետք է լինեն միջազգային հանրության հիմնական գերակայություններից:

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ