ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կիպրոսը հիշում է այդ սարսափելի ոճրագործության զոհերին և մեծարում նրանց

Կիպրոսը հիշում է այդ սարսափելի ոճրագործության զոհերին և մեծարում նրանց
24.04.2020 | 23:19

Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-ամյակը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից։ Կիպրոսը հիշում է այդ սարսափելի ոճրագործության զոհերին և մեծարում նրանց՝ աջակցելով միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին»:

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ