ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յաիր Լապիդը կրկին կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Յաիր Լապիդը կրկին կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
24.04.2020 | 23:20

Իսրայելի Yesh Atid կուսակցության նախագահ Յաիր Լապիդը կոչ է անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Լապիդը թեմայի շուրջ գրառում է արել նաև Թվիթերի իր միկրոբլոգում:

«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մենք Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ենք առաջարկել։ Դա մեր բարոյական պարտքն է որպես հրեաներ»,-նշել է նա:

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ