ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Ավրորա» մրցանակի այս տարվա 4 հավակնորդները

«Ավրորա» մրցանակի այս տարվա 4 հավակնորդները
25.04.2020 | 17:43

Համաշխարհային մարդասիրական «Ավրորա» մրցանակի այս տարվա 4 հավակնորդները հայտնի են։ Օնլայն կապի միջոցով ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարեց 600 հայտերից ընտրված 4 մարդասեր ակտիվիստների անունները՝ մայր և դուստր Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանը, որ պաշտպանում են Սոմալիի ժողովրդի իրավունքները, կույր կաթոլիկ միանձնուհի Անջելիկ Նամայկան, որ աջակցում է բռնության ենթարկված և տեղահանված կանանց ու երեխաներին, 30 000 փախստականների փրկած Կլաուս Վոգելն ու Սոֆի Բոն, Աֆղանստանում և Պակիստանում կրթական ծրագրերով աղջիկներին աջակցող Սակինա Յակուբին։ Թե ով կլինի նրանցից հաջորդ մրցանակակիրը, կիմանանք աշնանը։

«Ես վստահ եմ` աշխարհում չի եղել ավելի հարմար լավ ժամանակ, քան հիմա, որ համախմբվենք և պատվի արժանացնենք այն մարդկանց, ովքեր վտանգում են իրենց կյանքը»,- ասաց լորդ Արա Դարզին:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ