ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1677

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1677
25.04.2020 | 17:45

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 81-ով՝ հասնելով 1677-ի, գրանցվել է մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:


Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 75-ով և հասել 803-ի:
Մահացել է ևս մեկ հոգի, ընդհանուր թիվը հասավ 28-ի: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ 71-ամյա պացիենտն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ, տեստավորումների ընդհանուր թիվը 17 342 է: Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 846 մարդ:

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ