ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կիրիակոս Միցոտակիս. Հանցագործություն ընդդեմ մարդկության, որը ստվերեց 20-րդ դարի լուսաբացը

Կիրիակոս Միցոտակիս. Հանցագործություն ընդդեմ մարդկության, որը ստվերեց 20-րդ դարի լուսաբացը
25.04.2020 | 17:55

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ապրիլի 24-ին ոգեկոչել է Ցեղասպանության զոհերին, փոխանցում է ekathimerini.com-ը։ «Հանցագործություն ընդդեմ մարդկության, որը ստվերեց 20-րդ դարի լուսաբացը։ Հավերժական դաս՝ ատելությունը, ռասիզմը և կույր բռնությունը մերժելու համար: Այդ պատճառով չարագործությունը մոռանալը երաշխավորում է դրա կրկնությունը»,-ասված է սոցիալական մեդիայում արված գրառման մեջ:

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ