ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկոն չի բացառել, որ Բելառուսը նոր Սահմանադրություն կունենա

Լուկաշենկոն չի բացառել, որ Բելառուսը նոր Սահմանադրություն կունենա
25.04.2020 | 22:30

«Բելառուսի նոր Սահմանադրությունը կընդունվի առաջիկա 5 տարիներին», Գոմելի մարզում` հանրապետական շաբաթօրյակին մասնակցելու ընթացքում ասել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Սահմանադրության փոփոխության հարցը օրակարգից դուրս չի եկել: Միանշանակ է, որ առաջիկա հնգամյակում մենք, ըստ ամենայնի, նոր Սահմանադրություն կունենանք», - լրագրողների հետ զրույցում նշել է Բելառուսի նախագահը:

Դիտվել է՝ 1255

Մեկնաբանություններ