ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՔՊ-ն վարչության նիստ է հրավիրել

ՔՊ-ն վարչության նիստ է հրավիրել
25.04.2020 | 22:40

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ քննարկվել են կուսակցական հարցեր։ Կուսակցության վարչության անդամներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրաժարվեցին պատասխանել լրագրողի հարցերին։

Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ