ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1746

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1746
26.04.2020 | 16:30

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 69-ով՝ հասնելով 1746-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվը հասել է 833-ի, ևս 30-ն են ապաքինվել, թեստավորումների ընդհանուր թիվը 17931 է: Կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 885 մարդ, մահացել է 28-ը:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ