ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուստամ Բադասյանն իր քավորին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ, իսկ մանկության ընկերոջը՝ աշխատակազմի քարտուղար

Ռուստամ Բադասյանն իր քավորին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ, իսկ մանկության ընկերոջը՝ աշխատակազմի քարտուղար
26.04.2020 | 16:40

ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքում անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կադրային քաղաքականությանը և նշել, որ նա իր քավորին՝ Դավիթ Գասպարյանին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ, մանկության ընկերը՝ Սուրեն Գալստյանը, նշանակվել է աշխատակազմի քարտուղար:

«Կհիշեք, որ ձեզ ասել են, որ քավոր-բարեկամ սկզբունքով այլևս պաշտոններ չեն բաժանվում, նախարարի քավորն ու ընկերը ձեր փողերով ստանում են պարգևավճարներ»,- գրել է ՎԵՏՕ շարժման ղեկավարը:

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ