ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արամ Սարգսյան. Եվ սա հաստատ միֆ չէ

Արամ Սարգսյան. Եվ սա հաստատ միֆ չէ
26.04.2020 | 16:45

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է.

«Բոլորիս միֆերի մեջ տեղավորող Միքայել Մինասյանը բախտավոր է, որովհետև Սերժ Սարգսյանի փեսան է, ու դրա արդյունքում՝ ՀՀ ամենամեծ կարողություն ունեցող անձերից մեկը, և միևնույն ժամանակ՝ դժբախտ է, որովհետև քաղաքականության մեջ ինչ էլ անի, նույնացվելու է Սերժ Սարգսյանի ժառանգության հետ, ու՝ արդյունքի չի հասնելու։ Եվ սա հաստատ միֆ չէ»։

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ