ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջուզեպե Կոնտե. Արդյունաբերության վերագործարկումը՝ մայիսի 4-ից

Ջուզեպե Կոնտե. Արդյունաբերության վերագործարկումը՝ մայիսի 4-ից
26.04.2020 | 22:21

Իտալիայի տարածքում գտնվող արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկումը կարող է սկսվել մայիսի 4-ին՝ La Repubblica-ին հարցազրույցում հայտարարել է վարչապետ Ջուզեպե Կոնտեն:

«Մենք աշխատում ենք գործարար ակտիվության մի զգալի մասի վերսկսման ուղղությամբ` արդյունաբերությունից մինչև շինարարություն»,-հայտարարել է վարչապետը՝ նշելով, որ ծրագիրը կներկայացվի առաջիկա օրերին: Նա նաև նշել է, որ դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերին:

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ