ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսրայելի առողջապահության նախարարը հրաժարական է տվել

Իսրայելի առողջապահության նախարարը հրաժարական է տվել
26.04.2020 | 22:28

Իսրայելի առողջապահության նախարար Յակով Լիցմանը հրաժարական է տվել՝
խնդրելով իրեն տեղափոխել շինարարության և բնակարանային տնտեսության նախարարություն՝ որպես նախարար: Նրա որոշումը բացատրվում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար քննադատութուններով: Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով և հիվանդությունը տարել առանց բարդությունների՝ գտնվելով տանը:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ