ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սիրիան հայտնել է Դամասկոսի վրա Իսրայելի օդային հարձակման մասին

Սիրիան հայտնել է Դամասկոսի վրա Իսրայելի օդային հարձակման մասին
27.04.2020 | 16:49

Իսրայելը օդային գրոհ է ձեռնարկել Դամասկոսի վրա՝ հայտնում է SANA պետական գործակալությունը: Հարձակումը տեղի է ունեցել Լիբանանի տարածքից: Իսրայելը հրթիռներ է արձակել քաղաքի վրա: Դրանց մի մասը ոչնչացվել է ՀՕՊ համակարգերով: Ավերածությունների և զոհերի մասին հաղորդումներ չեն եղել:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ