ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփն ու Մակրոնը անհրաժեշտ են համարում ԱՀԿ-ի բարեփոխումը

Թրամփն ու Մակրոնը անհրաժեշտ են համարում ԱՀԿ-ի բարեփոխումը
27.04.2020 | 17:10

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնության են եկել ԱՀԿ-ն բարեփոխելու անհրաժեշտության»՝ շուրջ՝ ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը։ Ապրիլի 15-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը։ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ ԱՀԿ-ն չի տրամադրել COVID-19-ի տարածման մասին անհրաժեշտ տեղեկատվություն և ճշմարտությունը չի հասցրել համաշխարհային հանրությանը։

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ