ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իշխանությունը քննարկում է գյուղնախարարությունը վերականգնելու հնարավորությունը

Իշխանությունը քննարկում է գյուղնախարարությունը վերականգնելու հնարավորությունը
29.04.2020 | 14:29

«Փաստը» գրում է. «ՀՀ տնտեսության մոտ 35 տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը, և մոտ 600 000 մարդ զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով։ Նախորդ տարեսկզբին Հայաստանի նոր իշխանությունները օպտիմալացման քաղաքականության շրջանակներում կրճատեցին նախարարությունների թիվը, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարությունը, որը միավորվեց էկոնոմիկայի նախարարության հետ։ Սա ոլորտի բազմաթիվ մասնագետների սուր քննադատության պատճառ դարձավ։

«Փաստի» տեղեկություններով, վերջին շրջանում կառավարությունում առավել ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում գյուղատնտեսությանն առավել մեծ ուշադրություն դարձնելու, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ, քննարկման է դրված գյուղնախարարությունը, որպես առանձին միավոր, վերականգնելու հնարավորությունը, քանի որ հատկապես այս փուլում պարենային անվտանգության հարցը կենսական է, ու ոլորտում անհրաժեշտ են կոնկրետ կարգավորումներ»:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ