ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանի ԿԲ-ն կանխատեսում է 4-6 % տնտեսական անկում

Ռուսաստանի ԿԲ-ն կանխատեսում է 4-6 % տնտեսական անկում
29.04.2020 | 14:42

ՌԴ Կենտրոնական բանկը Ռուսաստանի տնտեսության համար 4-6 % անկում է կանխատեսել 2020-ի համար: Ռուսաստանի ԿԲ-ն այս հաշվարկն արել է հիմքում ունենալով մեկ բարել Urals նավթի համար 27 դոլար գինը: ՌԴ ԿԲ-ի կանխատեսումը Ռուսաստանի տնտեսության զարգացման դինամիկայի վերաբերյալ առաջին պաշտոնական կանխատեսումն է 2020-ի համար:

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ