ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բուլղարիան նախատեսում է հուլիսի 1-ին բացել զբոսաշրջային սեզոնը

Բուլղարիան նախատեսում է հուլիսի 1-ին բացել զբոսաշրջային սեզոնը
29.04.2020 | 21:32

Բուլղարիայի Սևծովյան տարածաշրջանում ամառային զբոսաշրջային սեզոնի նախապատրաստական աշխատանքները կսկսվեն հունիսի 15-ին, իսկ հուլիսի 1-ին Բուլղարիան բաց կլինի զբոսաշրջիկների համար, հայտնում է Rus.bg պորտալը՝ հղում անելով զբոսաշրջության նախարար Նիկոլինա Անգելկովային:


Նախարարը նշել է, որ Բուլղարիայում տուրիզմը կազմում է ՀՆԱ-ի 12%-ը և ապահովում է 11% զբաղվածություն:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ