ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Դժվար է լինելու

Նիկոլ Փաշինյան. Դժվար է լինելու
30.04.2020 | 15:28

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ կորոնավիրուսի հաստատված ռեկորդային այսօրվա թվերը փոխում են իրենց պլանները՝ սահմանափակումների թուլացման հետ կապված, Ավինյանն ասաց, որ դեռ չի փոխում, քանի որ շրջանակը կոնկրետ է:


«Ունեցել ենք հիվանդանոցում լուրջ խնդիր և այդտեղ էլ շրջանակը քիչ թե շատ կոնկրետ է: Ամեն դեպքում, դինամիկայից կախված՝ մեր որոշումները կարող են փոփոխվել, դեռևս, կարծում եմ, որ նման փոփոխությունների կարիք չկա», - ասաց Ավինյանը։ Նա նշեց, որ մայիսի 4-ից տնտեսական գործունեության էական ոլորտներ պարտադիր կանոնների պահպանմամբ բացվելու են, կրթական համակարգը փակ է լինելու, էական սահմանափակումներ են գործելու մշակույթի, զվարճանքի ոլորտներում: Վարչապետ նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտանիքով երեկ դուրս է եկել քայլելու և փողոցում ահագին մարդ նկատել։ «Շատ դժվար է լինելու, մենք մի քանի պարտադիր պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում և, եթե չկարողանանք մեր քաղաքացիների վարքագծային կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլ քաջալերել և հասնել նրան, որ դրանք պահվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու», - ասաց Փաշինյանը։


Նրա խոսքով՝ երբ սահմանափակումը մտցնում էին, բոլորի հույսն այն էր, որ մեկ, երկու ամսում վարակը կհաղթահարվի։ «Բայց սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք նրա համար, որ ակնհայտ է՝ առնվազն մյուս տարվա մարտ, ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր և չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել», - ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ