ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը մեղմում է կարանտինային սահմանափակումները

Իրանը մեղմում է կարանտինային սահմանափակումները
04.05.2020 | 14:41

Այսօրվանից Իրանը մասնակիորեն մեղմացնում է կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված կարանտինային միջոցառումները: Կառավարության որոշմամբ՝ երկրի տարածքը ըստ համաճարակի տարածման աստիճանի բաժանվել է երեք գոտիների` սպիտակ, դեղին և կարմիր:

Այն բնակավայրերում, որոնք կորոնավիրուսից ազատ գոտիներ են հռչակվել, կյանքն առաջիկայում պետք է բնականոն հունի մեջ մտնի: Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշում է, որ համաճարակի տարածումը երկրում վերջնականապես հաղթահարել դեռ չի հաջողվել: «Այս պահին ևս մենք պետք է պատրաստ լինենք, որ առջևում բավական դժվարին օրեր են լինելու: Մենք, իհարկե, սկսել ենք աստիճանաբար վերագործարկել տնտեսությունը, վերաբացել մի շարք առևտրի կենտրոններ: Այսօր մենք որոշել ենք նման քայլի գնալ երկրի 132 բնակավայրերում, որոնք «սպիտակ գոտիներ» են ճանաչվել և որտեղ վարակի տարածման ռիսկը նվազագույնն է: Երկուշաբթի օրվանից վերաբացվում են մզկիթները, այս շաբաթ վերսկսվելու են նաև ուրբաթօրյա աղոթքները: Ցածր ռիսկայնության գոտիներում վերաբացվելու են նաև դպրոցները: Այնտեղ դասերը կշարունակվեն մեկ ամիս` մինչև ավարտական քննությունները», - հայտարարում էր Հասան Ռոհանին:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 97 000 է, 6200 մարդ մահացել է:

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ