ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արսեն Թորոսյան. Հայաստանում սկսվել է եռաշերտ բժշկական դիմակների արտադրություն

Արսեն Թորոսյան. Հայաստանում սկսվել է եռաշերտ բժշկական դիմակների արտադրություն
04.05.2020 | 14:43

Հայաստանի ամբողջ պահանջարկը բավարարող բժշկական դիմակների արտադրություն է մեկնարկել, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հայաստանում երեկվանից սկսվել է եռաշերտ բժշկական դիմակների արտադրություն այնպիսի քանակներով, որ ՀՀ-ում դրանց դեֆիցիտ երբեք չի առաջանա, եթե այդ արտադրությունը շարունական տեղի ունենա։ Այսինքն՝ Հայաստանի ամբողջ պահանջարկը բավարարող բժշկական դիմակների արտադրություն կա», - ասաց նա: Թորոսյանի խոսքով՝ առողջապահության նախարարությունը սկսել է անհատական պաշտպանիչ արտահագուստի արտադրություն՝ նախնական 100 հազար արտահագուստի քանակով։


«Քանակի խնդիր չենք ունենա, միակ խնդիրը կլինի դրանք ձեռք բերելը, քանի որ դրանք և ի սկզբանե թանկ են եղել և այս իրավիճակում թանկացել են հիմնականում հումքի թանկացման և լոգիստիկ խնդիրների պատճառով։ Մինչ այս արտադրությունները սկսելն էլ մենք ունեցել ենք փոքր քանակի ձեռքբերումներ տեղում, և մեծ քանակների ձեռբերումներ՝ Չինաստանից։ Այս առումով կարծում եմ՝ միակ խնդիրը լինելու է ֆինանսական ապահովումը, ոչ թե դրանց առկայությունը», - ասաց նա։ Խոսելով FFP 3 և N 95 դիմակների մասին՝ նախարարն ասաց, որ դրանց քանակները ևս բավարար են, բացի այդ՝ այս պահին միջոցներ են ձեռնարկվում տեղում արտադրելու համար։ Նախարարը նկատեց, որ այս պահին ՀՀ-ն դրանց արտադրության համար անհրաժեշտ հաստոցի ձեռքբերման փուլում է։ «Եթե սա էլ տեղի ունենա, կարող ենք սկզբունքորեն ասել, որ պաշտպանիչ միջոցներով ինքնաբավ ենք», - ասաց նա:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ