ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերմանիան 525 միլիոն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար

Գերմանիան 525 միլիոն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար
04.05.2020 | 21:11

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պետությունը կհատկացնի 525 միլիոն եվրո գլոբալ մակարդակով կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար:

«Գերմանիան հակված է այդ նպատակին, և դոնորների համաժողովին մեր ներդրումը կլինի 525 մլն եվրոյի չափով: Մենք կմեծացնենք մեր ներդրումը գլոբալ առողջապահական ոլորտում մինչև 1,3 մլրդ եվրոյի չափով»,-ասել է Անգելա Մերկելը։

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.