ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չինաստանը բացել է երկաթուղային բեռնափոխադրումների նոր ուղի դեպի Եվրոպա

Չինաստանը բացել է երկաթուղային բեռնափոխադրումների նոր ուղի դեպի Եվրոպա
05.05.2020 | 15:24

Չինաստան-Եվրոպա երկաթուղային բեռնափոխադրումների նոր ուղին, որը կապում է չինական Իու քաղաքը Վիլնյուսի հետ, բացվել է մայիսի 4-ին: Երթուղու երկարությունը 10 146 կմ է, անցնում է Ղազախստանով, Ռուսաստանով և Բելառուսով: Վիլնյուսից բեռները կուղղվեն Եվրոպայի 36 երկիր՝ ներառյալ Իսպանիա, Դանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա: Երկաթգծի գործարկումը դարձավ նոր գիծ միջազգային փոխադրումների համար համավարակի պայմաններում:

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ