ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշազադեն կոչ է անում Թրամփին չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները

Փաշազադեն կոչ է անում Թրամփին չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները
05.05.2020 | 23:04

Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները:

«Մեր սրբազան գրքերը` Ավետարանն ու Ղուրանը, կոչ են անում մեզ բարեգութ լինել ու կարեկից, - գրել է հոգևոր առաջնորդը:-Համաշխարհային այս ճգնաժամի պայմաններում իրանցիները զրկված են խիստ անհրաժեշտ դեղամիջոցներից, երկիրը կանգնած է մարդասիրական աղետի շեմին»:

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ